top of page

Հայաստանը կարևորում է բարեկամական հարաբերությունը ՉԺՀ-ի հետ․ Փաշինյանը՝ Սի Ծինփինին

Jul 1, 2021
1 min read

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ ՉԺՀ Կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Ուղերձում նշված է.


«Ձերդ Գերազանցություն, սրտանց շնորհավորում եմ ՉԺՀ կոմունիստական կուսակցության կազմավորման հարյուրամյակի կապակցությամբ:


Հիմնադրումից ի վեր՝ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, տանելով երկիրն ինքնիշխանության, հզորացման ու վերընթաց սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով, արժանացել է Չինաստանի ժողովրդի վստահությանը։ ՉԿԿ-ի հաջողությունները շարունակվում և բազմապատկվում են Ձեր ղեկավարության ներքո. այս խորհրդանշական տարում Չինաստանը կարողացավ հասնել դրված հարյուրամյա նպատակներից մեկին՝ հաղթահարելով ծայրահեղ աղքատությունն ու վերադարձնելով Չինաստանը բնականոն զարգացման հուն՝ COVID-19 համավարակի հաղթահարման արդյունքում։


Հայաստանը կարևորում է բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը Չինաստանի հետ։ Վստահ եմ, որ ապագայում հայ-չինական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ բարեկամ չին ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page