top of page

Հուզված էի. ինչո՞ւ էր Սիմիդյանը ԱԺ-ում նախագիծ ներկայացնելիս ժպտում

  • Jan 20, 2022
  • 1 min read


Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ երեկ հուզված էր, քանի որ առաջին անգամ է նախագիծ զեկուցել, դրա համար էր ԱԺ-ում կառավարության նախագիծը ժպտալով զեկուցում.

«Շատ տարատեսակ մեկնաբանություններ եղան դրա հետ կապված, որոնք անհասկանալի էին ինձ համար: Ես կարծում եմ, որ ժպտալը նման մեկնաբանությունների առիթ պետք է չտար, բայց, ցավոք սրտի, եղան տարատեսակ մեկնաբանություններ»,-ասաց Սիմիդյանը:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողմից ճնշումներ կան իր և մյուս նախարարների վրա, Հակոբ Սիմիդյանն ասաց. «Մեր կառավարությունում նման բան գոյություն չունի»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page