top of page

Զարեհ Սինանյանը հետաքրքրվել է՝ ինչպես կարող են աջակցել Մարալ Նաջարյանին՝ աշխատանքի հարցում

Sep 16, 2021
1 min read


Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ հայտնված և արդեն հայրենադարձված Մարալ Նաջարյանին:


«Մարդկային ուժի և հզոր կամքի մասին: Արցախում հաստատված և պատերազմի հետևանքով գերեվարված Մարալ Նաջարյանը դարձյալ հայրենադարձվել է: Մենք սիրով ընդունեցինք նրան մեր գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ զրույցում խոսվեց գերության ընթացքում ունեցած նրա ապրումների, ներկայիս առողջական վիճակի մասին, նաև թե ինչպես գրասենյակը կարող է աջակցել նրան Հայաստանում աշխատանքի և կեցության հարցում:


Մարալի տառապանքը և նորից հայրենիքում հաստատվելու ցանկությունը նրան դարձնում են օրինակ բոլորի համար»,- հայտնում են գրասենյակից:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page