Հայաստանը ձեռք է բերել «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար դեղաչափ. Անահիտ Ավանեսյան
![](https://static.wixstatic.com/media/d020f1_c8485d0ff8aa4c89a53f6dcfa35dc00c~mv2.jpg/v1/fill/w_980,h_653,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/d020f1_c8485d0ff8aa4c89a53f6dcfa35dc00c~mv2.jpg)
Առողջապահության նախարար Անահիտ Անավնեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարևորելով կորոնավիրուսից պաշտպանված լինելու մեր քաղաքացիների իրավունքը՝ բանակցությունների շնորհիվ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ։
Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար դեղաչափը նախատեսված է 100 հազար հոգու համար։
Պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների»։
Comentários