top of page

Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Իջևանի քաղաքապետ. «Իրավունք»

Jun 1, 2021
1 min read


«Իրավունք» թերթը գրում է.

«Օրեր առաջ պարզ դարձավ, որ «Քաղա­քացիական պայմանագիր» կուսակ­ցության ընտրական ցուցակի առաջին 100 համարում բացակայում է Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի անունը, որը չգիտես թե իր որ արժանիքի համար 2018 թվականին դարձել էր պատգամա­վոր:

Ուշագրավ է, որ վերջինիս անունը բացակայում է ՔՊ ընտրական ցուցակում, քանզի Նիկոլ Փաշինյանն իր խնամի, ծա­նոթ, մտերիմ-բարեկամներից և որևէ մե­կին չի խնայել՝ նվիրելով, կամ պատգամա­վորական մանդատ, կամ մարզպետի, քա­ղաքապետի պաշտոն, կամ մեկ այլ բարձ­րաստիճան պաշտոն պետական ապարա­տում:

Պարզվում է՝ Սիփան Փաշինյանը ևս «թաց տեղը պառկող չէ»: Մեր տեղեկու­թյուններով՝ վերջինիս համար ճանապարհ են հարթում դեպի Իջևանի քաղաքապե­տարան: Մեր աղբյուրը նշում է, որ Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Տավու­շի մարզի Իջևան քաղաքի քաղաքապետ»:


Մանրամասն թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page