Եվս 80 անձի առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ, որ նրանք գերեվարվել են. Սիրանուշ Սահակյան

Եվս 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ, որ նրանք գերեվարվել են: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: «Այլ հարց է՝ գերեվարումից հետո որքա՞ն ժամանակ են ողջ մնացել կամ արդյոք այս պահին ո՞ղջ են, այդ հարցում բավարար ապացույցներ չկան»,- հավելեց Սահակյանը՝ ընդգծելով, որ պաշտոնապես հաստատված 45 ռազմագերուց բացի, ևս 80-ը պետք է իրականում հայրենադարձվեին: Անդրադառնալով հարցին, թե ինչու Ադրբեջանը չի հաստատում ու նաև վերադարձնում գերիներին, Սահակյանը նշեց․
«Դա կարող է երկու հանգամանքի արդյունք լինել․ նախ՝ քաղաքական․ պատասխանատվություն չեն ստանձնում այդ անձանց ճակատագրի համար, երկրորդ՝ գերեվարված քաղաքացիական անձինք կամ ռազմագերիներն ուղղակի խոշտանգվելով սպանվել են»:























Comments