top of page

Միջազգային հանրությունն ունի ապացույցներ հայ զոհերի նկատմամբ Ադրբեջանի հանցանքների մասին․ փաստաբան

Jul 6, 2021
1 min read




Ի սկզբանե ունեցել ենք հստակ դիրքոշում, որ Բաքվում ընթացող դատավարությունները բեմականացված են, և դրանց հիմնական սպառողը միջազգային հանրությունն է՝ քաղաքական պատճառներով, դրանք միտված են ադրբեջանական կողմի թեզերը հիմնավորելուն։ Այսօր՝ հուլիսի 6- ին, «Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով քննարկմանն ասաց ՄԻԵԴ-ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։ Ըստ բանախոսի՝ ներկայում լավ հնարավություն է ստեղծվել Բաքվի համար՝ չարաշահելու հայ ռազմագերիների իրավունքները և հենց հայերիր միջոցով գեներացնելու ապացույցներ, որոնք պետք է օգտագործվեն ադրբեջանական թեզերը հիմնավորելու համար։ Սահակյանը նշեց՝ Բաքուն շատ պրիմիտիվ է գործում, սակայն վերջինիս գործելաոճում որոշակի օրինաչափություններ կան։ «Եթե գերեվարված հայն ավագ տարիքային խմբին է պատկանում , ուրեմն, ըստ Ադրբեջանի տրամաբանության, կարող է արցախյան առաջին պատերազմի մասնակից լինել։ Այս պարագայում հայ ռազմագերին դառնում է շահավետ սյուբեկտ ադրբեջանական ռազմագերիների իրավունքների խախտման հետ կապված պատմություններ ստեղծելու և միջազգային հանրությանը ներկայացնելու համար։ Նպատակը Հայաստանի հեղինակությունը գցելն է և, ինչո՞ւ ոչ, պաշտպանվելը, քանի որ միջազգային հանրության տրամադրության ներքո կան բազմաթիվ ապացույցներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանի հանցագործությունները հայ զոհերի նկատմամբ»։ Փաստաբանը հավելեց, որ, որպես ծայրահեղ սցենար, Բաքուն ցանակում է հայելային արտացոլանք ստանալ և, առնվազ,ն միջազգային հանրությանը հիմնավորել, թե պատերազմական հանցագործություններ կատարել է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Հայաստանը։





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page