Սիրիայում զինյալները գնդակահարել են քաղաքապետին
Jun 6, 2021
1 min read

Կիրակի գիշերը Սիրիայի հարավում գտնվող Դերաա նահանգի Օթման քաղաքի քաղաքապետը գնդակահարվել է զինյալների կողմից:
Այս մասին տեղեկացնում է Սիրիայի պետական հեռուստառադիոհեռարձակման գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության աղբյուրին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ահաբեկիչները կեսգիշերից հետո գնդակահարել են Ֆեյսալ Ավադ Ալյավային, Օթմանի քաղաքապետին: Նա տեղում մահացել է», - հայտնում է հեռուստաալիքը:























Comments