top of page

Սիրիայում ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծվել է

Oct 21, 2021
1 min read

Սիրիայի սահմանամերձ Էթ-Թանֆ քաղաքում ԱՄՆ-ի և արևմտյան կոալիցիայի ռազմական բազան ենթարկվել է հրթիռային հարձակման. այդ մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։


Նշվում է, որ մի քանի պայթյուն է լսվել Սիրիայի, Իրաքի և Հորդանանի սահմանների միացման վայրում տեղակայված բազայի շրջանում։ Հարվածները հասցվել են 5 անօդաչու թռչող սարքերից։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Նյութական վնասի չափը պարզվում է։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page