top of page

Սիրիայում անտառների հրկիզման մեղադրանքով մահապատժի է ենթարկվել 24 մարդ

Oct 22, 2021
1 min read

Սիրիայում 24 մարդ մահապատժի է ենթարկվել 2020 թվականին անտառների միտումնավոր հրկիզումների համար. այդ մասին հայտնել է BBC-ն՝ հղում կատարելով Սիրիայի արդարադատության նախարարությանը։


«Մահապատժի ենթարկվածները եղել են հանցագործներ, ովքեր կատարել են ահաբեկչական գործողություններ՝ դյուրավառ նյութերի օգտագործմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների և վնասել պետական ​​ենթակառուցվածքները, պետական ​​և մասնավոր գույքը», - հայտնել են Արդարադատության նախարարությունից:


Բացի այդ, 11 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Եվս 9 անձինք այդ թվում՝ 5 անչափահաս, դատապարտվել են 10-ից 12 տարվա ազատազրկման։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page