top of page

Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու. Սիրիայում նախագահական ընտրություններ են

May 26, 2021
1 min read

Սիրիայի Արաբական Հանրապետությունում այսօր կանցկացվեն նախագահական ընտրություններ: Այս մասին գրում է EurAsia Daily-ն՝ նշելով, որ ֆավորիտն է պետության ներկայիս ղեկավար Բաշար ալ-Ասադը:


Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում երկրի ներքին գործերի նախարար Մուհամմեդ Ռահմոնը հայտնել է, որ ընտրություններին կմասնակցի ավելի քան 18 միլիոն քաղաքացի: Նրա խոսքով՝ քվեարկություն տեղի կունենա 12 102 ընտրատեղամասում, որոնք կբացվեն ժամը 07:00-ին և կաշխատեն մինչև 19:00-ն:


Ռահմոնը նշել է նաև, որ իշխանությունները նախապես ձեռնարկել են անհրաժեշտ սանիտարական և կանխարգելիչ միջոցառումներ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի սպառնալիքը:


«Ամեն ինչ արվել է քաղաքացիների հարմարավետության համար: Նրանց մնում է պահպանել սոցիալական հեռավորությունը և օգտագործել պաշտպանիչ դիմակներ», - շեշտել է նա:


Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու՝ Ասադը,

նախկին պատգամավոր Աբդալլահ Սալում Աբդալլահը և հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրային:


Սիրիայում նախագահը պաշտոնավարում է 7 տարի ժամկետով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page