Սիրիայում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա
Jun 27, 2021
1 min read

Սիրիայի հյուսիսում՝ Աֆրին քաղաքում, ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա, ևս մի քանի մարդ ստացել է վիրավորում:
Պայթյունը տեղի է ունեցել շրջանում, որը գրավված է թուրքական զինված ուժերի և ահաբեկիչների խմբավորումների կողմից, որոնք գործում են Անկարայի պաշտպանության ներքո: Աֆրինում տիրել է քաոս ահաբեկչական խմբավորումների միջև խաղաղ բնակիչների ճակատագիրը վերահսկելու և ազդեցությունը կիսելու մասին տարաձայնությունների պատճառով:
Մեկ ուրիշ քաղաքում՝ Ալ Բաբում, որը նույնպես գտնվում է թուրքական օկուպացիայում, պայթյունի հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, վիրավորում է ստացել մեկ երեխա:























Comments