top of page

Մահացել է հունական հայտնի «Սիրտակի» պարի երաժշտության հեղինակ Միկիս Թեոդորակիսը

  • Sep 2, 2021
  • 1 min read

ree

Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր: Այդ մասին հաղորդել Է ERT հանրային հեռուստատեսությունը: Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ Էր, վերջին օրերին նրա առողջությունը կտրուկ վատթարացել Է:


«Հունաստանն այսօր սգում Է: Այլևս մեզ հետ չԷ մեծ կոմպոզիտորը և մարտիկը, որը կարեւորագույն պահերով կապված Էր նրա արդի պատմության հետ»,- հաղորդել Է հեռուստաալիքը ՝նշելով, որ Թեոդորակիսն իրենից հետո թողել Է անգին ժառանգություն:


Միկիս Թեոդորակիսը գրել Է բոլոր ժանրերով՝ օպերաներից, սիմֆոնիկ և կամերային երաժշտությունից, օրատորիաներից, բալետից և եկեղեցական խմբերգերից մինչև հին դրամայի, թատրոնի կինոյի համար երաժշտություն: Նրան համաշխարհային փառք բերած ստեղծագործությունների թվում Է «Սիրտակին»՝ «Հույն Զորբան» ֆիլմից, որն աշխարհում ամենաճանաչված հունական մեղեդին Է: Նրա երգերը կատարել են այնպիսի հայտնի խմբեր և արտիստներ, ինչպիսիք են «Բիթլզ»-ը, Էդիտ Պիաֆը: Միկիս Թեոդորակիսը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել Է դիմադրության շարժմանը, գերի Է ընկել նացիստների մոտ, որտեղ ենթարկվել Է խոշտանգումների:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page