top of page

Սլովակիայի խորհրդարանում ջուր են լցրել Ուկրաինայի դրոշի վրա

  • Feb 9, 2022
  • 1 min read

ree

Սլովակիայի խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ ջուր են լցրել Ուկրաինայի դրոշի վրա: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի հետ պաշտպանական համաձայնագրի քննարկման ժամանակ։ Նիստի ժամանակ ծրագրվում էր հաստատել համաձայանգիրը, որը թույլ կտա ամերիկյան բանակին օգտագործել երկրի 2 ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքը։


«Մեր Սլովակիա» ժողովրդական կուսակցության պատգավորներ Անդրեյ Մեդվեցին և Պիտեր Կրուպան արգելափակել են ամբիոնը՝ փակելով այն Սլովակիայի դրոշով։ Նրանք այդպես ցանկացել են խափանել քվեարկությունը։ Միևնույն ժամանակ իշխանամետ «Ազատություն և համերաշխություն» կուսակցության ներկայացուցիչներ Յանա Ցիգանիկովան և Միրոսլավ Ժիյակը մոտեցել են ամբիոնին և պարզել Ուկրաինայի դրոշը։


Անդրեյ Մեդվեցին վերցրել է շշով ջուրն ու լցրել Ուկրաինայի դրոշի և այն բռնած պատգամավորների վրա, ինչին ի պատասխան՝ ապտակ է ստացել։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page