Հայաստանում ընտրություններն անցել են երկրի օրենսդրությանը համապատասխան. Սմիրնով
- Jun 21, 2021
- 1 min read

Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են երկրի ազգային օրենսդրությանը և միջազգային չափանիշների համապատասխան, իսկ դիտորդների կողմից արձանագրված ոչ նշանակալի խախտումները չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ դաշնային խորհրդի անդամ Վիկտոր Սմիրնովը:
«Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններն անցել են երկրի ազգային օրենսդրության և միջազգային չափանիշների համապատասխան: Այն ոչ նշանակալի խախտումները, որոնք արձանագրել են միջազգային դիտորդները, տեխնիկական բնույթ են կրել և, անկասկած, չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա»,- ասել է Սմիրնովը:
Նա ասել է, որ քվեարկության օրն անձամբ այցելել է 17 ընտրական տեղամաս, իսկ ընդհանուր առմամբ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների խումբը եղել է Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի 77 ընտրական տեղամասում: Խորհրդարանականի խոսքով՝ սենատորները հանդիպել են նաև Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարության, մի շարք քաղաքական կուսակցությունների և ընտրական դաշինքների ներկայացուցիչների հետ:
Նա նաև հավելել է, որ այն ընտրական տեղամասերում, որտեղ իրենք եղել են, ընտրողների բարձր ակտիվություն է եղել, պահվել են երկրում գործող հակահամաճարակային կանոնները՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ:


























Comments