top of page

Սննդաբանը նշել է ըմպելիք, որը կօգնի նիհարել

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Feb 13, 2022
  • 1 min read


Քորթնի Դ’Անջելոյի կարծիքով՝ սպիտակուցային կոկտեյլը կամ սմուզին լավագույն ըմպելիքն է որովայնի ճարպերն այրելու համար։ Այս մասին գրում է Eat This, Not That!-ը:


Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ սխալվում են՝ սննդակարգի ժամանակ կենտրոնանալով սննդի վրա և մոռանալով ըմպելիքների մասին։ Ուստի մասնագետը զգուշացնում է չխմել գազավորված ըմպելիք, որը պարունակում է մեծ քանակությամբ շաքար և հանգեցնում է քաշի ավելացման։


«Նիհարելու համար լավագույն ըմպելիքներից մեկը սպիտակուցային շեյքը կամ սմուզին է»,- ասել է սննդաբանը։ Դ’Անջելոն նշել է, որ սպիտակուցը կարևոր է ներքին օրգանների ճարպը այրելու համար: Բացի այդ, սպիտակուցային ըմպելիքները կարող են հագեցնել քաղցի զգացողությունը:


Սպիտակուցը նաև բարելավում է նյութափոխանակությունը, քանի որ ավելացնում է մկանային զանգվածը։


Անի Գաբուզյանը

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page