top of page

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային ապրանքների շուկայում 8.8% գնաճ է գրանցվել

  • Jul 12, 2021
  • 1 min read


Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ գնաճն արագացել է․ տարվա առաջին կիսամյակի հաշվարկներով՝ նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ գնաճը կազմել է 5.7%: Սպառողական շուկայում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի նկատմամբ 6.5% գնաճ է գրանցվել: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային ապրանքների շուկայում 8.8% գնաճ է գրանցվել, իսկ խմիչքի ու ծխախոտի դեպքում գները չեն փոխվել։ 2021թ. հունիսին նախորդ տարվա համեմատ շաքարի և շաքարավազի գինը բարձրացել է՝ 43.2%-ով։ Ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 9.5% գնաճ․ բենզինը թանկացել է 59.2%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 47.1%-ով:


Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հունիսին նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 17.5% գնաճ, մրգի ապրանքախմբում՝ 9.0%, կաթնամթերքի, պանրի ապրանքախմբում՝ 10.4% գնաճ։ Ձվի գինը բարձրացել է 41.4%-ով։ Մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 6.6% գնաճ։ Ձուկը և ծովամթերքը թանկացել է 20.2%-ով։


Յուղերի և ճարպերի գինը եւս 36.5%-ով է աճել. արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ կազմել է 87.3%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.0%։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page