Սննդային թունավորումից հետո «Տաշիրի պիցցայի» մասնաճյուղերը բաց են․ իրականացվում է նմուշառում
- Nov 5, 2021
- 1 min read

«Տաշիրի պիցցայի»՝ Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցում գտնվող մասնաճյուղերում ներկա պահին սննդից նմուշառում է իրականացվում։ Այդ պահին MediaHub.am-ին հայտնեցին «Տաշիրի պիցցա»-ի մարքեթինգի բաժնից։
«Դեռ հստակ ոչինչ չենք կարող ասել, թե որ սննդատեսակից են օգտվել կամ ինչի հետևանքով է եղել թունավորումը։ Լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա միայն կարող ենք ասել, թե ինչի հետևանքով է եղել թունավորումը կամ հաստատվի, որ մեզ մոտ է եղել թունավորումը, քանի որ բոլոր սննդատեսակներից նմուշառում իրականցվում է»,- հայտնեցին մարքեթինգի բաժնից։
Նրանց խոսքով՝ այժմ երկու մասնաճյուղերն էլ աշխատում են։
«Եթե առողջապահության նախարարությունը նպատակահարմար գտնի փակելու, ապա կփակվի, որին մենք դեմ չենք, բայց, քանի որ նման բան մեզ չի ասվել, օբյեկտները գործում են»,- ասացին աշխատակիցները։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» ստացված տեղեկության համաձայն՝ երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։
Նրանք նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա» հանրային սննդի կետում․ 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի:
Հիվանդների վիճակը միջին ծանրության է։
Արմինե Նավոյան


























Comments