top of page

Սոցապնախարարությանը ենթակա խնամքի կենտրոններում կստեղծվեն տեխնոլոգիական սենյակներ

Aug 23, 2021
1 min read


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ Սալամիին և Հաղորդակցության և միջազգային հարաբերությունների հարցերով ԱՄԷ մարդկային ռեսուրսների կառավարման և էմիրաթիզացիայի նախարարի տեղակալ, երկկողմ հարաբերությունների վարչության տնօրեն Աբդուլլա ԱլՆոեմիի հետ։


Կարևորելով ԱՄԷ հետ բարեկամական երկկողմ հարաբերությունների ընդլայնումը՝ Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմական ընթացքում հումանիտար աջակցության և սոցիալական պաշտպանության ոլորտում արդյունավետ համագործակցության համար։


«ԱՄԷ հետ մենք հիմնականում համագործակցում ենք խնամքի կենտրոնների ապաինստիտուցիոնալացման և տեխնոլոգիական ծրագրերի շրջանակում։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանում ԱՄԷ դեսպանության հետ ունենք պայմանավորվածություն՝ նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոններում ստեղծել տեխնոլոգիական սենյակներ։ Սա շատ կարևոր նախադեպ կարող է դառնալ ոլորտում նման համագործակցության առումով»,- նշել է նախարարը։


Անդրադառնալով աշխատանքի և զբաղվածության ոլորտում նախատեսվող փոխըմբռնման հուշագրին՝ Նարեկ Մկրտչյանը կարևորել է երկու երկրների միջև աշխատուժի օգտագործման բնագավառում արդյունավետ համագործակցությունը։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page