Սոֆի Դեւոյանի եւ սիրելիի ջերմ լուսանկարը

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը սիրելիի հետ ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կարդերն արվել են ԱՄՆ-ում, Սոֆին պատկերված է սիրելիի հետ։ «Վիտամինի՝ օվկիանոսի կարիք ունեմ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Սոֆին։ Հետեւորդները շտապել են զույգին բազմաթիվ հաճոյախոսություններ գրել․ «Շատ գեղեցիկ եք»։
Ավելի վաղ Սոֆին հայտնել էր, որ ամիսը շատ ծանր էր իր ու ընտանիքի համար։ «Դժվարությունները շատ էին։ Բայց մենք ուժեղ ենք ավելի քան պատկերացնում ենք։ Վերադարձել եմ և նորից սկսում եմ իմ աշխատանքները։ Նոր ծրագրեր ունեմ որոնք շատ շուտով կներկայացնեմ ձեզ և սպասում եմ ձեր աջակցությանը... Շաաատ կարոտել եմ ձեզ։ Սիրում եմ ձեզ։ Հ.Գ Իսկ այն մարդիկ ովքեր կփորձեն ինքնահաստատվել և իրենց նեգատիվ և ոչ ադեկվատ կարծիքը հայտնել մեկնաբանություններում միանգամից կուղարկեմ բլոկ անվերադարձ։ Մի չարացեք, սիրեք կյանքը, շնորհակալ եղեք ամեն ապրած վայրկյանի համար, գնահատեք ձեզ շրջապատող մարդկանց եւ ամեն բան լավ կլինի»,- գրել էր Սոֆին։

























Comments