Փակե՛ք բոլոր աշխատող կառույցները և երկիրը հասցրեք վերջնական կործանման․ նախկին պատգամավոր
Sep 23, 2021
1 min read

Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու։ Հիմնականում այն ուսուցիչները, որոնք պլանավորում են փոքրիկներ ունենալ և չեն պատվաստվելու։ Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել։
Դպրոց կա միանգամից 5֊10 ուսուցիչ դիմում կգրի։
Գործատուին եք տուգանելու՞: Է տուգանե՛ք, փակե՛ք բոլոր աշխատող կառույցները և երկիրը հասցրեք վերջնական կործանման։ Մենակ պատկերացնել , թե մի դպրոցից 5 ուսուցիչ կրճատվի , այն պարագայում , որ այսօր մանկավարժության դեֆիցիտ է , արդեն աղետալի է։ Սա հակապատվաստումային քարոզ չի , այլ սպասվելիք վտանգի տեղեկացման գրառում։
Հետո չասեք չգիտեինք»։























Comments