Կաղնուն մոլախոտով չես վախեցնի․ Սոֆյա Հովսեփյանն իր աջակցությունն է հայտնել Արմեն Չարչյանին
Jun 22, 2021
1 min read

Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար։ Այդ մասին ֆեյսբուքում գրել ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Գործի քննությանը, վստահ եմ, չի ազդելու իր ազատության մեջ լինելը։ Եթե կան այլ պատգամավորներ, խնդրում եմ միացեք։
Մինչ պատգամավորական լիազորություններիս դադարեցումը ունեմ իրավունք նաև այս կերպ սատարելու։
Հրապարակային եմ գրում, քանի որ գիտեմ գործողությունից հետո ինձ քոչարյանական են անվանելու ինչպես Բադասյանին երաշխավորագիր տվածս ժամանակ Շիրակի մարզում ակտիվ քննարկում էին, թե ԲՀԿական եմ, բայց դա ինձ չի անհանգստացնում։ Կաղնուն մոլախոտով չես վախեցնի։
Քանի դեռ «արդարադատություն» կոչվածը սելեկտիվ է գործում, չհամարձակվեք որևէ մեկդ «արդարադատություն» բառն անգամ շոշափել»,- գրել է նա։























Comments