top of page

Սոմալիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է յոթ մարդ

Sep 25, 2021
1 min read

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, 9-ը վիրավորվել են:


«Յոթ մարդ զոհվել է, ևս 9-ը՝ վիրավորվել Մոգադիշոյի Էլ Գաբ շրջանում մահապարտի պայթյունի հետևանքով», - ըստ ՌԻԱ նովոստի-ի՝ իր Twitter-ի էջում գրել է տեղի SNTV News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:


Ինչպես հայտնում է Garowe պորտալը, պայթյունը տեղի է ունեցել նախագահական նստավայրի մոտ:


Պորտալի տվյալներով՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Ալ-Շաբաբ» արմատական խմբավորման գրոհայինները, որոնք կապված են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ:


Ավելի վաղ «Somali Guardian»-ը հայտնել էր, որ Սոմալիի հարավում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման մասին, որի հետևանքով զոհվել էր յոթ խաղաղապահ: Ահաբեկչության պատասխանատվությունը կրկին ստանձնել էին «Ալ-Շաբաբի» զինյալները:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page