«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, ակտիվիստներ ու կողմնակիցներ են բերման ենթարկվում

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, ակտիվիստներ ու կողմնակիցներ են տասնյակներով բերման ենթարկվում, կան նաև ձերբակալվածներ:
Այս մասին այսօր կայացած հրատապ ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյանը:
Նա նշեց, թե այս ամենում քաղաքական ենթատեքստ է տեսնում և ընդգծեց, որ հետապնդումները սկսվել են երեկվանից:
Մասնավորեցնելով հայտնած տեղեկությունները Սոս Հակոբյանը հայտնեց, որ Վայոց Ձորի մարզի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հայրենիք կուսակցության» անդամ Գոռ Սեդրակյանը ձերբակալվել է, որին նախորդել է խուզարկություններ վերջինիս բնակարանում, գրասենյակում և ավտոմեքենայում։ Ըստ Հակոբյանի, ոչինչ չհայտնաբերելով, Գոռ Սեդրակյանին ներկայացրել են նախաքննական մարմին, որտեղ նա ձերբակալվել է։
Սոս Հակոբյանը հիշեցրել է, որ պատգամավորի թեկնածուն օգտվում է անձեռնմխելիության իրավունքից և նրան կարելի է ձերբակալել միայն ենթադրյալ հանցագործությունը կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո։
«Ասեմ, որ իրավապահ համակարգի հետ աշխատելու առումով բազմաթիվ հակասություններ կան։ Օրինակ, խոչնդոտներ կան, փաստաթղթերը ստանալու առումով։ Վարույթները տեղափոխվում են Երևան, սակայն նյութերը գտնվում են մարզում։ Փաստաբանը ստիպված է եղել գնալ մարզ, որոշումը ստանալու համար և կարողանա բողոքարկել դատարան»,-նշել է Սոս Հակոբյանը։























Comments