Սա հրաժարում է Արցախից, նաև ՀՀ-ից՝ հանուն սեփական քաղաքական կաշվի․ Սոս Հակոբյան
- Aug 6, 2021
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն իր ֆյեսբուքյան էջում գրել է.
«Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը անգամ չի ցանկանում Արցախ անունը ինստիտուցիոնալ մակարդակում հնչի թիվ մեկ քաղաքական մարմնում:
Սա, եթե ոչ գիտակցական, առնվազն ենթագիտակցական մակարդակով հրաժարում է Արցախից, ինչպես իրենք են ասում «հանուն խաղաղության դարաշրջանի բացման»:
Իսկ իրականում, սա հրաժարում է հայկական Արցախից և այդուհետև նաև Հայաստանի Հանրապետությունից՝ հանուն ոչ թե խաղաղության, այլ՝ սեփական քաղաքական կաշվի»:


























Comments