top of page

Ադեկվատ կառավարության համար հիմնական նպատակ կսահմանվեր անվտանգության վերականգնումը․ Սոս Հակոբյան

Aug 24, 2021
1 min read

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ կառավարության առաջնահերթությունն է տարածաշրջանում խաղաղ դարաշրջանի բացումը։


«Ինչպե՞ս կարող է ՀՀ կառավարության առաջնային նպատակը և գերակայությունը լինել տարածաշրջանում խաղաղ դարաշրջանի բացումը: Ինչքան հիշում եմ, ՀՀ-ն ՄԱԿ ԱԽ նոր հիմնական անդամ չէ...


Կարճ բացատրեմ նոնսենսը.


Իհարկե, խաղաղության հաստատումը պետք է լինի նպատակներից և գերակայությունններից մեկը ՀՀ կառավարության համար: Դա աներկբա է: Բայց հիմնական նպատակ կամ գերակայություն նշանակում է, որ եթե լինի կոնֆլիկտ հիմնական նպատակի և այլ նպատակների միջև (օրինակ՝ տարածքային ամբողջականության պահպանման), ապա առավելություն պիտի տրվի հիմնական նպատակին: Այս տրամաբանությունը տրիվիալ կառավարչական ճշմարտություն է: Ասել կուզի՝ կարող ենք մի քանի հազար քառակուսի կմ էլ զիջել, Ղարաբաղի հարց և այլն՝ հիմնական նպատակին հասնելու համար:


Ադեկվատ ցանկացած կառավարության համար առնվազն երկու հիմնական նպատակ կսահմանվեր. ՀՀ անվտանգության միջավայրի բոլոր բաղադրիչների վերականգնում, վերանայում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովում, հայկական բնակչության պահպանում և ինքնորոշման իրավունքի իրացում:


Դրանից մեկ աստիճան ներքև կարող էր լինել խաղաղության պահպանումը, ռազմավարական հարաբերությունների զարգացումը և անգամ տիեզերք օդանավ ուղարկելու բացառիկ առաքելությունը...», - գրել է Հակոբյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page