Գժանոցին մնաց հաշված ժամեր. Սոս Հակոբյան
- Jun 19, 2021
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արդեն հայտնի է, որ ժամեր առաջ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության Վայոց Ձորի մարզային գրասենյակի ղեկավար Գոռ Սեդրակյանը:
Դուք չեք պատկերացնում ինչ կամային և պինդ տղու հետ գործ ունեք:
Մենք ամեն ինչ կանենք, որ ձեր ապօրինությունների համար դուք միայն օրենքով պատասխան տաք: Չնայած ասեմ. դժվար է լինելու, շատ դժվար....Զգույշ եղեք, ամեն դեպքում..
Գոռ ջան, պատիվ ունեմ լինել քո հետ մեկ թիմում:
Գժանոցին մնաց հաշված ժամեր: Զսպաշապիկի մատակարարումը կավարտվի վաղը ուշ երեկոյան»:


























Comments