top of page

Սյունիքի Սոսիների պուրակի մեծ մասը Ադրբեջանին է անցել դեռևս դեկտեմբերի 18-ին․ Mediaport

Apr 27, 2021
1 min read

Սյունիքի մարզի Սոսիների պուրակի մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել դեռևս դեկտեմբերի 18-ին. Հայաստանի իշխանությունը կրկին ստում է


Շրջակա միջավարի նախարարությունը քիչ առաջ պարզաբանում է տարածել, թե իբր Ալիևների լուսանկարը Սյունիքի «Սոսիների պուրակում չէ»: Մինչդեռ Սյունիքի համայնքապետերը պնդում են, որ պուրակի մեծ մասը Փաշինյանը հանձնել է Ադրբեջանին:


ArmDaily.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշել է, որ դեկտեմբերի 18-ից հետո հայկական կողմի վերահսկողության տակ մնացել է Սոսիների պուրակի փոքր մասը, իսկ մեծ մասը անցել է ադրբեջանական կողմին։


Ներքին Հանդի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը ևս հաստատել է Կապանի քաղաքապետի ասածը:


Շիկահող վարչական շրջանի ղեկավար Նարե Ղազարյանն էլ նշել է, որ ծառը, որը գրկել են նկարում Ալիևները, համարակալված է ու այդ ծառերը համարակալվել են տարիներ առաջ. «Բացի այդ՝ Սոսիների պուրակը երբեք չի մտել Կովսականի ու Որոտանի շրջանների մեջ»: Ղազարյանը շեշտել է նաև, որ 1958 թվականին Սոսիների պուրակը ամբողջությամբ մտել է Սյունիքի մարզի տարածքի մեջ։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page