Սոթքի հանքի տարածքում վիճակը լարված է, բոլոր աշխատակիցներին տարհանել են (տեսանյութ)
- Aug 17, 2021
- 1 min read
«Սոթքի հանքավայրի տարածքում իրավիճակն այս պահին լարված է. թշնամին անկանոն կրակում է»,-այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Գրիգորյանի տեղեկացմամբ՝ արդեն իսկ տարհանվել է շուրջ 200 աշխատակից։
«Գիշերն էլ են կրակոցներ եղել։ Մոտ մեկ ժամ առաջ նորից սկսվել են անկանոն կրակոցները։
Ընկերությունը դադարեցրել է Սոթքի հանքավայրի աշխատանքը, և այս պահին բոլոր աշխատակիցներին տարհանում են»,-ասաց Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում
Kommentare