top of page

ԱՄՆ-ում սոխի պատճառով սալմոնելոզի համաճարակ է բռնկվել

Oct 21, 2021
1 min read

ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել են երկրի 37 նահանգներում սոխի հետ կապված սալմոնելոզի բռնկման մասին, ավելի քան 650 մարդ արդեն հիվանդացել է. փոխանցում է РИА Новости-ին։


Նշվում է, որ բռնկումը կապված է թարմ կարմիր, սպիտակ և դեղին սոխի հետ, որը ներմուծվել է Մեքսիկայի Չիուահուա քաղաքից: Սոխը մատակարարվել է ProSource Inc. ընկերության կողմից և առաքվել ռեստորաններ և մթերային խանութներ ողջ երկրում:


Այս կապակցությամբ երկրի բնակիչներին զգուշացվում է չվաճառել, չգնել և չօգտագործել սոխը, եթե այն ներմուծվել է Չիուահուայից և մատակարարվել ProSource Inc.-ի կողմից:


Սալմոնելոզը վարակիչ հիվանդություն է, որն առաջացնում է Salmonella բակտերիան։ Ախտանշաններն են բարձր ջերմությունը, որովայնային ցավը, փորլուծությունը և սրտխառնոցը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page