top of page

Իսպանիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Խորվաթիային և քառորդ եզրափակչում է

  • Jun 28, 2021
  • 1 min read

ree

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Կոպենհագենում Խորվաթիան մրցեց Իսպանիայի հետ:


Մեկնարկային րոպեներին և ամբողջ խաղակեսում Իսպանիան առավելություն ուներ: Սակայն խորվաթներն առաջինն առաջ անցան հաշվի մեջ այն պարագայում, երբ ոչ մի հարված չէին կատարել դեպի դարպասը: Իսպանիայի հավաքականի կազմում անփույթի խաղով ինքնագոլի հեղինակ դարձավ իսպանացիներից Պեդրին: Իսպանիային հաջողվեց հետ բերել կորցրածը 38-րդ րոպեին: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց Սարաբիան:


Երկրորդ կեսի մեկնարկում Իսպանիան իր առավելությունը գոլի վերածեց 57-րդ րոպեին: Աչքի ընկավ Ասպիլիկուետան: «Կարմիր ֆուրան» պահպաեց իր դիրքային առավելությունն ամբողջ խաղակեսի ընթացքում և արագ հակագրոհներից մեկի ժամանակ Ֆերրան Տորեսը ստանալով գնդակը օգտագործեց իր հնարավորությունը: Խորվաթների բաց թողած գնդակից հետո նետվեցին հետ բերելու կորցրած և կարողացան նախ կրճատել հաշվի տարբերությունը (գոլն իր ակտիվում գրանցեց Օրշիչը) և հետո նաև հավասարեցրին այն: Աչքի ընկավ Պաշալիչը: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Իսպանիան ևս երկու գնդակ ուղարկեց Խորվաթիայի դարպասը և կարողացավ հաղթել:


Խորվաթիա-Իսպանիա` 3:5:


Քառորդ եզրափակիչում Իսպանիան կմրցի Ֆրանսիա-Շվեյցարիա զույգի հաղթողի հետ:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page