«Սպաներին աջակցության ի՞նչ ծրագրեր կան»․ Թագուհի Թովմասյանի հարցը Կառավարությունն անպատասխան թողեց

«Վերջին օրերին ես բազմաթիվ դիմումներ եմ ստանում Արցախում ծառայություն իրականացնող մեր սպաներից։ Այդ դիմումները վերաբերում են նրանց ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցությունների հնարավորությունների դիտարկմանը»,- այսօր ԱԺ հերթական նիստում Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ նման հարց հնչեցրեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Ըստ պատգամավորի՝ հետպատերազմական դժվարությունները, շարունակվող գնաճերն ու աշխատավարձերի նույնական պահպանումը դժվարություններ են ստեղծել։ «Դժգոհության հիմնական պատճառն այն է, որ Արցախում հաշվառված զինծառյողների ընտանիքները կարողանում են ստանալ աջակցություն, իսկ Արցախում չհաշվառված սպաների ընտանիքներն այդ առումով խնդիր ունեն»,- ներկայացրեց նա։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե Կառավարությունն ի՞նչ ծրագրեր ունի այս մասով, ի՞նչ հնարավորություններ կան սպաներին աջակցելու համար։ Արձագանքելով պատգամավորի հարցին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ Կառավարությունն առաջարկում է գրավոր հարցում ուղարկել։























Comments