Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվել ու տեղափոխվել է Երևան
- Jun 28, 2021
- 1 min read

Մոսկվա-Երևան չվերթով հունիսի 26-ին ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Հայաստան է տեղափոխվել Շենգավիթում հաշվառված 35-ամյա մի տղամարդ, որը 2012 թվականի հուլիսից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Նա 2012 թվականի հունիսի 22-ին ապօրինի պահվող ատրճանակից կրակել էր մի տղամարդու վրա ու փախել դեպքի վայրից, ապա լքել էր Հայաստանը։ «ՔՈԳՎ ծառայողները, համագործակցելով ՌԴ ՆԳՆ ՔՀ գլխավոր վարչության ծառայողների հետ, իրականացրին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ հետախուզվողը, օգտագործելով բարեկամի անձնագրային տվյալները, ընտանիքի հետ բնակվում է Ռուսաստանում։ Հիշյալ փաստը հիմնավորվեց և նրա ՌԴ քաղաքացիությունը դադարեցվեց, ինչից հետո հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվեց ու ձերբակալվեց»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քննությունը շարունակվում է։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


























Comments