Կարճաղբյուրում հարբած տղամարդն ընկել և կոտրվածքներ է ստացել, հետո իրեն վնասել դանակով ու մահացել

MediaHub.am-ի տեղեկություննեով՝ երեկ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում 60-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացել, որի արդյունքում մահացել է։
Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ հայտնելով․
«Հունիսի 13-ին ժամը 19.20-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 17.40-ին շտապօգնության խումբը «ցայլոսկրի կոտրվածք, ձախ նախաբազկի մեկ երրորդականի կտրված վերքեր» ախտրորշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 1957թ.ծնված մի տղամարդ։Մեկնած օպերատիվ խմբին վերջինիս կինը հայտնել է, որ ամուսինը կոտրվածքը ստացել է նույն օրը ժամը 16.30-ի սահմաններում, ոչ սթափ վիճակում գյուղամիջյան ճանապարհին վայր ընկնելու հետևանքով, իսկ կտրվածքը ստացել է իրենց տանը ննջասենյակում, իր մոտ եղած ծալովի դանակով իրեն վնասելով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Տղամարդը տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղից հաղորդում է ստացվել, որ նա ժամը 22.30-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է: Նյութերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին»:























Comments