top of page

Շուտով կհրապարակվի «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը․ Սպարտակ Սեյրանյան

  • May 26, 2021
  • 1 min read


Դաշնակցական գործիչ, Կրթության և գիտության նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը հայտնել է, որ շուտով հրապարակվելու է «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը։ Սեյրանյանը հայտնել է նաև, որ բոլորը կարող են մասնակցել քննարկումներին, հանդես գալ առաջարկներով, դառնալ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի համահեղինակ։


«• Որո՞նք են Հայաստանի առանջնահերթ խնդիրները ու ինչպիսի՞ լուծումներ են առաջադրվում:


• Ի՞նչ ճանապարհով պետք է զարգանա Հայաստանը:


• Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի անվտանգության համակարգը և ինչպես պետք է այն իրագործել:


• Ինչպե՞ս ամրապնդել պետությունը և հաղթահարել պետականության ճգնաժամը:


• Ինչպե՞ս ձևավորել արդիական և մարտունակ բանակ:


• Ինչպե՞ս կարելի է կարճ ժամանակում հասնել տեխնոլոգիական մեծ առաջընթացի:


• Ինչպե՞ս ձևավորել ներքին կայունություն հասարակական կյանքում և համախմբել հասարակության ռեսուրսները պետության ամրապնդման ու ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու շուրջ:


• Ինչպե՞ս բարեփոխել կրթական համակարգը և զարգացնել գիտությունը Հայաստանում:


• Ինչպե՞ս պահպանել մշակութային ժառանգությունը և խթանել ստեղծագործական ներուժը։


• Ինչպե՞ս ներգրավել երիտասարդությանը երկրի զարգացման գործընթացներում:


• Ինչպե՞ս կանխել ականկալվող արտագաղթը:


• Ինչպե՞ս վերականգնել Հայաստանի միջազգային հեղինակությունը և զարգացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը»,- գրել է նա։:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page