top of page

Սպիտակ տանն Օմիկրոն շտամ է հայտնաբերվել

Dec 22, 2021
1 min read

Կորոնավիրուսի Օմիկրոն շտամը հասել է ԱՄՆ նախագահի նստավայր: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Թե կոնկրետ ով կամ ովքեր են Սպիտակ տանը վարակվել կորոնավիրուսով, Բայդենը չի հստակեցրել։ Սակայն ավելացրել է, որ Օմիկրոնն արդեն գերիշխող է դարձել Միացյալ Նահանգներում: Նրա խոսքով՝ վարակը շատ հեշտ է փոխանցվում, ուստի նույնիսկ լիարժեք պատվաստված մարդիկ են վարակվում։ Առաջին անգամ Օմիկրոնի մասին հայտարարել էր Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարարությունը նոյեմբերի վերջին։ Ներկայումս շտամն արդեն կա 106 երկրում:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page