Հայ հասարակությունը պառակտվել է «Իմ քայլը դեպի դժոխք» կուսակցության գործունեությունից․ Սպիվակովա

Ռուսաստանաբնակ հայազգի կինոդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան իր ինստագրամյան էջում գրել է․
«Հարգելի հայրենակիցներ, այսօր չեմ կարող լռել: Դիմում եմ նրանց, ովքեր ի վիճակի են մտածել, զգալ, տրամաբանել ու ողջախոհ լինել: Հայաստանն այսօր նման է կոտրված դռներով տան, որով թրև են գալիս թշնամիներն ու կողոպտիչները` ներկայացնելով մտացածին իրավունքներ։ Այդ տանը զգացվում է քայքայման հոտը և հնչում են անմեղ սպանված երեխաների ձայները, գլխատված եկեղեցիների զանգերի ղողանջները:
Հազարավոր զոհեր, հազարավոր հաշմանդամներ, անօթևան դարձած հազարավոր ընտանիքներ, հազարավոր այրիներ ու որբեր, կորսված հողեր, պղծված սրբություններ, բաց սահմաններ, ստորացումներ, որոնց վերջը չի երևում, հասարակության ամբողջական պառակտում` ահա «Իմ քայլը դեպի դժոխք» կուսակցության գործունեության արդյունքը:
Կորուստները չափազանց մեծ են: Ես հավատում եմ իմաստությանը, ողջախոհությանը, ներքին ձայնին և լույսին, որոնք ապրում են իմ մեծ ժողովրդի մեջ: Այսօր միայն Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը կարող են վերադարձնել մեզնից խլված արժանապատվությունը, մաքրել մեր երկիրը կեղտից, պաշտպանել մեր սահմանները»,- գրել է Սպիվակովան և հայերեն հավելել` ամեն ինչ լավ է լինելու:























Comments