top of page

Հայ մարզիկն ԱՄՆ-ում նվաճել է MMA վարկածով աշխարհի գոտին

Jul 10, 2021
1 min read


Օրերս ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիայի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում տեղի է ունեցել կարատեի Աշխարհի գոտու մենամարտ, որը հաղթել է Հայաստանը ներկայացնող «Docando Full Contact Karate»- ի (IFCKF) միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, կարատեի մարզիկ Էդգար Սողոմոնյանը։ Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։


Էդգար Սողոմոնյանը նվաճել է MMA վարկածով աշխարհի գոտին։


Նրա մրցակիցը եղել է MMA վարկածով՝ «Muay Thai» մարզաձևը ներկայացնող Գոուդի Քինգը ( Տեխաս, ԱՄՆ), որին հայ մարզիկը ենթարկել է տեխնիկական նոքաուտի։


Մեր մարզիկը, մենամարտում տարած փառահեղ հաղթանակից հետո բարձրացնելով Հայաստանի Հանրապետության դրոշը, հայտարարել է.


«Հաղթանակս նվիրում եմ 44- օրյա պատերազմում նահատակված մեր զինվորների հիշատակին և ապագա զինվորներին՝ ի դեմս իմ որդիներ Նարեկ և Հովհաննես Սողոմոնյանների։ Խաղաղ երկինք ՀՀ- ին և Արցախին»:


Մենամարտի համար հայտ են ներկայացրել մոտ 200 պետության մարզիկներ, որոնցից ընտրվել են Հայաստանի և ԱՄՆ- ի ներկայացուցիչները։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page