top of page

«Ուրարտու»-ն պարտվեց Երևանում և դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

Jul 15, 2021
1 min read

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղի շրջանակներում Երևանի «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ ընդունել էր սլովենական «Մարիբոր»-ին:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու»-ի մարզաբազայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկն ընթանում էր փոխադարձ գրոհներով: «Ուրարտու»-ն խաղակեսի միջնամասում մի քանի լուրջ հնարավորություն ուներ, սակայն առավել սուր գրոհում էր «Մարիբոր»-ը: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:


Երկրորդ կեսի մեկնարկում «Ուրարտու»-ն գրոհում էր, սակայն մրցակցի դարպասը տանող ճանապարհն այդպես էլ չէր գտնում: «Մարիբոր»-ը շեշտը դրել էր արագ հակագրոհների վրա, որը նույնպես արդյունավետ չէր մինչև 84-րդ րոպեին: «Մարիբոր»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Դանիել Շտուրմը:


«Ուրարտու»-«Մարիբոր»` 0:1:


Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «Մարիբոր»-ի նվազագույն առավելությամբ (1:0): «Ուրարտու»-ն դուրս մնաց հետագա պայքարից:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page