top of page

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաղթանակների շարքը աշխարհի գավաթի խաղարկությունում

Jul 25, 2021
1 min read


Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաղթական շարքը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:

Սոչի քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի դասական առաջին պարտիայում Մարտիրոսյանը մրցեց Իրանից Ամին Տաբատանաեյի հետ:


Մարտիրոսյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 61-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Գրոսմայստերները ևս մեկ դասական պարտիա կանցկացնեն հուլիսի 26-ին:


Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page