Եվրո-2020. Անգլիան նվազագույն հաշվով հաղթեց աշխարհի փոխչեմպիոններին
Jun 14, 2021
1 min read

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության D ենթախմբի մեկնարկային տուրում միմյանց դեմ մրցեցին Անգլիան և Խորվաթիա:
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում գրեթե հավասար պայքար էր ծավալվել, սակայն ավելի շատ գոլային պահեր ստեղծում էր Անգլիան:
Երկրորդ կեսի 57-րդ րոպեին Անգլիան առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Ռահիմ Ստերլինգը: Խորվաթներին չհաջողվեց հետ բերել կորցրածը և «առյուծները» հաղթեցին նվազագույն հաշվով: Այս խմբում ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն Չեխիան և Շոտլանդիան:























Comments