top of page

Արսեն Հարությունյանը երկրորդ հաղթանակը տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Oct 2, 2021
1 min read


Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց 61 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը: Հայ մարզիկը 8-2 հաշվով առավելության է հասել Բրունեյը ներկայացնող Ալիբեգ Ալիբեգովի նկատմամբ:


Հիշեցնենք՝ 1/8 եզրափակչում Արսենը 18-10 հաշվով հաղթել էր մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն, ղազախ Ադլան Ասկարովին:


Այսպիսով՝ Արսենը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ամերիկացի Դեյսոն Դուեյնի հետ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page