Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Փարիզի «Մասթերս» մրցաշարում
Nov 3, 2021
1 min read

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Փարիզի «Մասթերս» մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցեց Շվեդիայի ներկայացուցիչ Միկայել Իմերի հետ եւ առավելության հասավ 6։4, 7։5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 49 րոպե։
Աշխարհի 31-րդ ռակետի հաջորդ մրցակիցը կլինի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։ Համաշխարհային դասակարգմանը 30-րդ համարը մեկնարկում 6:1, 4:6, 6:2 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Ռիշար Գասկեին։ Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 2,6 միլիոն եվրո է։























Comments