Հայ հսկան ջախջախեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Jun 30, 2021
1 min read

Դորտմունդում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնության վերջին գոտեմարտում հայ հսկա, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը 11-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Այդին Ախմադովին և հռչակվեց չեմպիոն:
Լյովան փայլուն հանդես եկավ այս մրցաշարում և տարավ չորս հաղթանակ: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում նա 10-2 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Արսամագ Զասեևին:
Լյովան 5-րդ մեդալը նվաճեց մեր հավաքականի համար: Մինչ այդ մեր տղաները նվաճել էին երկուական արծաթե և բրոնզե մեդալներ:























Comments