Հայաստանի ըմբշամարտի հավաքական թիմերի կազմերը հայտնի են
Sep 23, 2021
1 min read

Աշխարհի առաջնությանը մասնակցել պատրաստվող Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը հայտնի են: Այդ մասին հայտնում է ֆեդերացիան:
Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի թիմն ԱԱ-ին կմասնակցի հետևյալ կազմով. Նորայր Հախոյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրայր Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Գեղամ Թորգոմյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի թիմը Նորվեգիա կմեկնի 4 մարզիկով. դրանք են Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում` նոյեմբերի 2-10-ը:























Comments