top of page

ԱՀԿ-ը կասեցրել է Sputnik V-ի հաստատման գործընթացը

Sep 17, 2021
1 min read

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կասեցրել է կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik-V պատվաստանյութի հաստատման գործընթացը՝ պատճառաբանությամբ, որ Ռուսաստանում տեսչական ստուգումների ժամանակ հայտնաբերվել են արտադրական խախտումներ։ Այդ մասին հայտարարել է Պանամերիկյան առողջապահական կազմակերպության ղեկավարի տեղակալ Ժարբաս Բարբոսան:


Հունիսին հրապարակած զեկույցում ԱՀԿ-ը հայտնել էր, որ բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել Ուֆայում Ռուսաստանի դեղագործական ընկերության՝ «Ֆարմստանդարտ»-ի գործարանում, որն ավելի ուշ վստահեցրել է, թե վերացրել է դրանք։


Ռուսաստանը Sputnik V-ի հաստատման համար ԱՀԿ-ին և Դեղերի եվրոպական գործակալությանը դիմել է այս տարվա փետրվարին։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page