top of page

Նախարարությունը 586 մլն դրամով 50 000 դեղաչափ Sputnik V է ձեռք բերել

Oct 4, 2021
1 min read

Առողջապահության նախարարությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով 50 հազար դեղաչափ Sputnik V պատվաստանյութ է գնել։ Այդ մասին MediaHub-ը տեղեկանում է կառավարության գնումների պաշտոնական կայքից։


Պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 17-ին, իսկ նշված դեղաչափի համար նախարարությունը վճարել է 586 892 000 դրամ։


Նշենք, որ առողջապահության նախարարությունն այս գնման մասին ո՛չ ֆեյսբուքյան, ո՛չ moh.am պաշտոնական կայքում որևէ տեղեկություն չի հրապարակել։ Պաշտոնական կայքում Sputnik V պատվաստանյութի գնման մասին վերջին հաղորդագրությունը եղել է օգոստոսի 30-ին։ Ձեռք է բերվել 15000 դեղաչափ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page