top of page

Առաջին անգամ հաջի ընթացքում սրբավայրերի անվտանգությունը հսկում են սաուդցի կանայք

Jul 21, 2021
1 min read

Պատմության ընթացքում առաջին անդամ սաուդացի կանայք որպես անվտանգության աշխատակիցներ մուսուլմանների սրբազան ուխտագնացության՝ հաջի ընթացքում հսկում են սրբավայրերը՝ Մեքքան և Մեդինան, այս մասին հայտնում է Reuters-ը:


Տասնյակ կին զինվորներ միացել են անվտանգության ծառայությանը, որը հսկում է իսլամի ծննդավայր համարվող Մեքքա և Մեդինա ուխտագնացության անվտանգությունը:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանը, երկիրն ավելի ժամանակակից դարձնելու նպատակով, սկսել է սոցիալական ու տնտեսական բարեփոխումների շարք, որը հայտնի է «Տեսլական-2030» անունով:


Որպես բարեփոխումների մաս՝ թագաժառանգը վերացրել է կանանց համար մեքենա վաևրելու արգելքը, թույլատրել չափահաս կանանց ինքնուրույն ճամփորդել և այլն:


Այս տարի ուխտագնացությունն իրականացվում է հուլիսի 17-22-ը:Արդեն երկրորդ տարին է, ինչ ուխտագնացությանը չեն կարողանում մասնակցել մուսուլմաններ այլ երկրներից:


Նախատեսվում է, որ հաջին կմասնակցի Սաուդյան Արաբիայի 18-65 տարեկան մոտ 60 հազար բնակիչ, որոնք ստացել են կորոնավիրուսի դեմ երկու պատվաստումները:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page