top of page

Ստամբուլում առաջարկել են Պալյանների անունով կոչել հրապարակներից մեկը

  • Oct 9, 2021
  • 1 min read


Ստամբուլի Սկյութար թաղամասի հայկական Սուրբ Խաչ գերեզմանատանը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության ամենահայտնի հայ ճարտարապետների՝ Պալյանների ընտանիքի հիշատակի միջոցառումը։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, միջացառմանը մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարքը, Ստամբուլի քաղաքապետը եւ պոլսահայ հայտնի գործիչներ։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մեծ կարեւորություն է տվել Պալյանների ընտանիքի ճարտարապետական գործունեությանը՝ շեշտելով, որ այն հարստացրել է Ստամբուլի մշակույթային ժառանգությունը։ Ստամբուլի քաղաքապետը շեշտել, որ իր ձեռքից եկածը կանի, որպեսզի Պալյանների անունով հրապարակներից մեկը անվանակոչվի։

Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը գոհունակություն է հայտնել քաղաքապետի այս նախաձեռնությամն առթիվ։ Նշենք, որ Պալյանները Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետներն էին։ Պալյանները կառուցել են Ստամբուլում շքեղ պալատներ, կամուրջներ, մզկիթներ, եկեղեցեիներ եւ տարբեր նշանակության շենքեր։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page