top of page

Կանցկացվի՞ Արցախում վստահության հանրաքվե․ աժիոտաժ նախագահի հրաժարականի պահանջի շուրջ

  • Jun 22, 2021
  • 1 min read

ree

Երեկ՝ հունիսի 21-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով մեկնարկած բողոքի ակցիան բուռն քննարկման առիթ է դարձել։


Mediahub-ը զրուցել է հավաքի մասնակիցների հետ։ Նրանք պնդում են, որ հավաքն ինքնաբուխ է։


Իր հերթին, նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ է արել այսօր 18։00-ին հավաքվել Վերածծնդի հրապարակում։ Բողոքի ակցիայի կազմակերպիչները, սական, ընդդիմանում են նախագահի կոչին՝ պատճառաբանելով, որ իրենք երկխոսության ելքեր չեն փնտրում, այլ հստակ պահանջում են նրա հրաժարականը։


Միաժամանակ, ակցիայի մասնակիցներից լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասում է՝ չի մասնակցելու այսօրվա հավաքին, քանի որ որոշ քաղաքական ուժեր փորձում են ժողովրդի հաշվին դիվիդենտներ շահել, ինքը չի պատրաստվում մտնել քաղաքական կեղտոտ խաղի մեջ։


Mediahub-ի արցախյան աղբյուրները հայտնում են, որ Արայիկ Հարությունյանն այսօր իր աջակիցներին է հրավիրել հավաքի՝ սեփական իշխանությունը լեգիտիմացնելու նպատակով, և հնարավոր է՝ նա վստահության հանրաքվե անցկացնելու մասին հայտարարություն անի։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page